Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նրա ճանաչումը վերջնական կլինի, եթե ամրագրվի Քնեսեթի կողմից ընդունված և նախագահի կողմից հաստատված իրավական ակտով։
Դրա հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ 2 շաբաթից Քնեսեթը գնում է արձակուրդ, իսկ հոկտեմբերի վերջին նախանշված են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Գործընթացն իր հերթին ենթադրում է խնդրի քննարկում խորհրդարանական հանձնաժողովներից մեկում, որտեղ նախագիծը, հավանության արժանացնելուց հետո, դրվում է քվեարկության խորհրդարանի լիագումար նիստում, որի ժամանակը չկա։
Չի բացառվում նաև, որ այս գործընթացի ժամանակահատվածը հատուկ է ընտրված, որպեսզի ճանաչումը հանգուցալուծման չհասնի, քանի որ դա ռազմավարական նշանակության հարց է Իսրայելի համար։
Իսրայելի ճանաչումը պայմանավորված չէ ո՛չ Հայաստանի հետ հարաբերություններով, ո՛չ Սփյուռքի կամ իսրայելահայության դերակատարման հետ։ Այն չունի ո՛չ բարոյական, ոչ իրավաքաղաքական հիմքեր, այլ ընդամենը քաղաքական և քարոզչական հարթությունում է, ինչն էլ անընդունելի է:
Արմեն Պետրոսյան